Ֆիլիպիններում արևադարձային «Մեգի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 172-ի

Ֆիլիպիններում արևադարձային «Մեգի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 172-ի

Ֆիլիպիններում «Մեգի» արևադարձային փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 2,01 միլիոն մարդ։ Ինչպես նշվում է Հանրապետության ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի կիրակի օրը հրապարակված զեկույցում, զոհվել է 172 մարդ։

Գործակալության տվյալներով՝ ցիկլոնը տարածվել է ինը շրջաններում։ Ավելի քան 395,9 հազար մարդ տեղափոխվել է 909 տարհանման կենտրոն, նախապես տարհանվել է 33,4 հազար մարդ։ Ութ մարդ վիրավորվել է, 110-ը՝ անհետ կորած։ Մահացածների մեծ մասը Արևելյան Վիսայաս շրջանում՝ 156, ևս 11-ը՝ Արևմտյան Վիսայաս շրջանում, երեքը՝ Դավաոյում և երկուսը՝ Կենտրոնական Վիսայաս շրջանում։

Թարմացված տեղեկատվության համաձայն՝ «Մեգին» վնասել է 9,7 հազար տուն, վնասի նախնական չափը կազմել է 709,5 հազար պեսո (13,5 հազար դոլար)։ Արձանագրվել է 517 ջրհեղեղ և 88 սողանք։ Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 249,8 մլն պեսո (4,78 մլն դոլար), 45 ենթակառուցվածքային օբյեկտներ՝ 6,95 մլն պեսո (133,2 հազար դոլար)։ Հարվածի հետևանքով վնասվել է 240 ճանապարհ և ինը կամուրջ։ 76 քաղաքներում գրանցվել է հոսանքազրկում, երեքում՝ ջրամատակարարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում