Հայաստանի ու Գերմանիայի միջև ստորագրվեց ռազմավարական փաստաթուղթ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային հանրապետությունում։ Այցի շրջանակներում նա հանդիպեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որից հետո նրան դիմավորեց կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Պաշտոնական արարողությունից բետո երկու երկրների ղեկավարները առանձնազրույց ունեցան, որից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով։ Ավարտից հետո տեղի ունեցավ օրվա գլխավոր իրադարձությունը` երկու երկրները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիրը։
Ստորագրման արարողությունից հետո Վարչապետն ու կանցլերը հանդես եկան մամուլի ասուլիսով։


Կարծիքներ