Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. պայմանագրային զինծառայողը մահացել է, կինն ու անչափահաս երեխաները՝ հոսպիտալացվել

Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ժամը 17:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Կարեն Մ.-ն իր վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ:
Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները՝ տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Իրավապահները տեղում պարզել են, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ կամրջի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, բացակայում են երկաթբետոնե արգելապատնեշները։
Կարծիքներ