Բայդենի օգնականը ցանկանում է կապ հաստատել Պատրուշևի հետ Ուկրաինայի հարցով

Բայդենի օգնականը ցանկանում է կապ հաստատել Պատրուշևի հետ Ուկրաինայի հարցով

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հնարավորություն է փնտրում հեռախոսազրույցներ ունենալու Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg- ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Մարտի 11-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է «կեղծ դրոշով» գործողություն իրականացնել Ուկրաինայում կամ օգտագործել իրավիճակը որպես պատրվակ և «կարող է փորձել քիմիական զենք կիրառել»: Ըստ Bloomberg-ի՝ Սալիվանը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ իր գործընկերոջ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ՝ «Կրեմլին ուղղակիորեն զգուշացնելու զերծ մնալ նման գործողություններից»։

Սալիվանի և Պատրուշևի զրույցը դեռ համաձայնեցված չէ, նշում է Bloomberg-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում