Լավ է՝ սթափ եք մտածում, որ դրսի պրոպագանդան, հիբրիդային պատերազմն այստեղ էլ է պարտվելու. Հարությունյան

Լավ է՝ սթափ եք մտածում, որ դրսի պրոպագանդան, հիբրիդային պատերազմն այստեղ էլ է պարտվելու. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մոլդովայի ընտրությունների վերաբերյալ հայկական մեդիադաշտի վերլուծություններին ու Հայաստանի հետ համեմատություններին:

««Հրապարակը» երեկ վերլուծել է, որ «Մոլդովայի օրինակը ցույց տվեց, որ ընտրությունների գնալ չի կարելի»: Հանճարեղ է: Այսինքն, ժողովրդավարական երկրում տեղի է ունեցել ժողովրդավարական ընտրություն, տերերի լակեյները պարտվել են, ու եզրակացությունն այն է, որ Հայաստանում պետք է անել հեղաշրջում, որովհետև այստեղի լակեյները նույնպես կպարտվեն:

Մի բան լավ է, որ սթափ եք մտածում ու հաշտվում այն մտքի հետ, որ դրսի պրոպագանդան, հիբրիդային պատերազմն այստեղ էլ է պարտվում ու պարտվելու: Անցեք թոշակի»,- գրել է Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում