Մանթաշի ջրամբարից սնուցվող Արթիկի Տուֆաշեն և Հայկասար գյուղերը ջրազրկվել են․ ստեղծվել է օպերատիվ արձագանքման խումբ

Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ ցածր ջերմաստիճանով պայմանավորված, Մանթաշի ջրամբարից սնուցվող Արթիկ համայնքի մի շարք բնակավայրերում խմելու ջրի քանակը նվազել էր, իսկ Անուշավան, Տուֆաշեն և Հայկասար գյուղերը ջրազրկվել էին։
Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հանձնարարությամբ ստեղծվել է օպերատիվ արձագանքման խումբ: Համապատասխան տեխնիկայի կիրառմամբ հալեցվել են սառած խողովակները, իսկ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մասնագետներն ավելացրել են ջրամբարից բաց թողնվող ջրի քանակը՝ վերականգնելով Անուշավան, Տուֆաշեն, Հայկասար գյուղերի ջրամատակարարումը։
Կարծիքներ