Կուրիլյան կղզիների մոտ վեց երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի սեյսմոլոգները Խաղաղ օվկիանոսում Կուրիլյան կղզիների (Սախալինի շրջան) մոտ 6 երկրաշարժ են գրանցել՝ մինչև 3,3 մագնիտուդով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«Երկրաշարժերի ուժգնությունը տատանվել է 2,0-ից 3,3 բալ, օջախների խորությունը՝ 22-ից 162 կմ»,- հայտնել են մասնաճյուղից։
Սեյսմոլոգների տվյալներով՝ տեղի բնակիչներից ցնցումների զգացման մասին հաղորդումներ չեն եղել։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ