Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Ռոբերտ Նիկոլայի Նազարյանը ծնվել է 1956թ. հունիսի 26-ին Երևանում։
Ավարտել է Երևանի թիվ 46 դպրոցը, 1978 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը՝ «Ինժեներ-շինարար» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունը.
1978-1986 թթ. - Երևանի տնաշինական կոմբինատ՝ վարպետից մինչև տնօրեն։
1986-1987 թթ. - Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն։
1987-1988 թթ. - Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի բաժնի պետ։
1988-1990 թթ. - Երևանի տնաշինական կոմբինատի տնօրեն։
1990-1997 թթ. - Երևանի քաղխորհրդի գործկոմում՝ վարչության պետ, նախագահի տեղակալ։
1997-2000 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
2000 թ. փետրվարից մայիս - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։
2000 թ. մայիսից 2001 թ. հունվար - ՀՀ էներգետիկայի նախարարի 1-ին տեղակալ։
2001 թ. հունվարից 2003 թ. հունիս - Երևանի քաղաքապետ։
2003 թ. մայիսի 25-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում գլխավորել է «Հզոր հայրենիք» կուսակցության համամասնական ընտրացուցակը։
2003 թ. հուլիսի 2-ին նշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
2008 թ. հունիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով։
2013 թ. հուլիսի 1-ին վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով։


Կարծիքներ