Հայաստանում բացվել է նիդերլանդա-հայկական առևտրի պալատը

Հայաստանում բացվել է նիդերլանդա-հայկական առևտրի պալատը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 6-ին մասնակցել է հայ-նիդերլանդական գործարար օրերի բացմանը։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Միջոցառմանը ներկայացվել են Նիդերլանդների տնտեսական  հետաքրքրությունները Հայաստանում, նիդերլանդական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ներդրումային կարողությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կառուցապատման ոլորտներում։

Միջոցառման շրջանակում կայացել է նաև Հայաստանում Նիդերլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացման արարողությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում