Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքները

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքները

Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը՝ մարզպետ Կարեն Սարգսյանի նախագահությամբ։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

 

Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները։ Քննարկվել են  2025 թ. ամառային զորակոչի ավարտական փուլի արդյունքները, զորակոչի գործընթացում պետական գերատեսչությունների համագործակցությունը, ինչպես նաև կրթության հիմքով տարկետման ներկայացված գործերը։

 

Մարզպետը տվել է որոշ հանձնարարականներ՝ զորակոչի կազմակերպման գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում