Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի համավարակի հիվանդացության աճ. Ավանեսյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի համավարակի հիվանդացության աճ. Ավանեսյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի համավարակի հիվանդացության աճ, դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացմամբ: Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Եվրոպական երկրներում ալիքը բավական ակտիվ կերպով զարգանում է, և մենք կանխատեսում էինք, որ վարակի որոշակի ներթափանցում լինելու է ճամփորդություններով պայմանավորված: Մենք զգոն կերպով հետևում ենք, և առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման»,- ասաց նա և նշեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հասկանալի կդառնա՝ վարակը ավելի տարածվելու միտո՞ւմ ունի, թե՞ գնում ենք մի փոքր կայունացման:

Ավանեսյանի խոսքով՝ եթե հանկարծ համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճանի, որ կարիք լինի սահմանափակումներ մտցնել, միանշանակ կարվի, բայց այս պահին նման իրավիճակ չունենք:

Չնայած դրան՝ նախարարը խորհուրդ տվեց ԲԿ այցելելիս կրել դիմակ, և երկու դեղաչափ ստացածները ստանան խթանիչ դեղաչափ:

Ներկայացնելով վերջին հետազոտության արդյունքները՝ Ավանեսյանը նշեց, որ մեզ մոտ շրջանառվող 9 փորձանմուշից 9-ն էլ եղել է օմիկրոնի ենթաշտամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում