Կամչատկայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«Օջախը գտնվել է 66 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նիկոլսկոյե գյուղից 85 կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ մարզային վարչությունից հայտնում են, որ ցնցումները բնակիչները չեն զգացել։ Զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ