Հոնդուրասի իշխանությունները բռնագրավել են երկրի նախկին նախագահի ունեցվածքը

Հոնդուրասի իշխանությունները բռնագրավել են երկրի նախկին նախագահի ունեցվածքը

Հոնդուրասի իշխանությունները որոշել են բռնագրավել նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսի ունեցվածքը, ով արտահանձնվել է ԱՄՆ, որտեղ նա մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգությանը մասնակցելու մեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Հոնդուրասի գլխավոր դատախազը։

Մարտի կեսերին Հոնդուրասի դատարանը որոշում է կայացրել նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսին, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է հունվարի վերջին, արտահանձնել ԱՄՆ-ին։ 2021 թվականի մարտի վերջին ԱՄՆ դատարանը նրա եղբորը՝ Խուան Անտոնիո Էրնանդեսին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ թմրանյութերի առևտրին մասնակցելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում