Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը Ֆորշին է հանձնել նվիրած տան բանալին

Երևանի քաղաքապետարանը երգիչ Ֆորշին բնակարան է նվիրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Երևանը հարուստ է մշակույթով և մարդկանցով, ովքեր պահպանում և հավերժացնում են այն։ Մեր խորին շնորհակալությունը Ֆորշին՝ իրական երևանյանը երաժշտության մեջ պահպանելու համար»,- գրել է Ավինյանը։
Հրապարակմանը կից տեղադրված լուսանկարներից պարզ է դառնում, որ նոր բնակարանի բանալիներն ու փաստաթղթերը Ֆորշին հանձնել է Տիգրան Ավինյանը:
Կարծիքներ