Հարցվածների 73%-ը գոհ է ՀՀ զինված ուժերի գործունեությունից․ IRI-ի հետազոտության ուշագրավ տվյալները

Հարցվածների 73%-ը գոհ է ՀՀ զինված ուժերի գործունեությունից․ IRI-ի հետազոտության ուշագրավ տվյալները

Ընդդիմության գարնանային սրացումների իրական պատճառը

 

Վերջերս Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) իրականացրել էր հարցում՝ պարզելու հասարակության վերաբերմունքը Հայաստանում գործող պետական տարբեր կառույցների գործունեության նկատմամբ։

 

Հետազոտության արդյունքներով՝ հարցվածների զգալի մասը՝ 73 %-ը, գոհ է ՀՀ զինված ուժերի գործունեությունից․

 

մասնավորապես՝ 39 %-ը նշել է, որ «լիովին գոհ է», իսկ 34 %-ը «ավելի շուտ գոհ է» բանակի գործունեությունից։

 

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտին զինված ուժերի գործունեությունից գոհ է եղել հարցվածների 40 %-ը, 2024 թվականի սեպտեմբերին՝  64 %-ը, 2025 թվականի հունիսին՝ 72 %-ը։

 

Հարցման արդյունքները վկայում են, որ հասարակության վստահությունը բանակի նկատմամբ բավականին բարձր է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում