Գազամատակարարման վթարային դադարեցում Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 20-ին՝ ժամը 19։55-ից, դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 11-րդ, 22-րդ, 24-րդ, 26-րդ, 28-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ փողոցների (մասնակի), 42-րդ, 44-րդ, 46-րդ, 48-րդ, 50-րդ փողոցների, 50-րդ փողոց-նրբանցքի, 20-րդ փողոցի, 20-րդ փողոց-նրբանցքի, 7-րդ, 9-րդ փողոցների առանձնատների, Ազատամարտիկների փողոցի (մասնակի), Էրեբունու փողոցի թիվ 25, 27, 29, 31, 33, 37 բազմաբնակարան շենքերի, Նոր Արեշի 11-րդ փողոցի թիվ 72 բազմաբնակարան շենքի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիայից» հայտնում են, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո նշված հասցեների գազասպառողների գազամատակարարումը կվերականգնվի։
Կարծիքներ