Էկվադորի բանտային բախումների հետևանքով 11 մարդ է զոհվել

Առնվազն 11 մարդ է զոհվել հարավային Կուենկա քաղաքի Էկվադորի բանտում բախումների հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է teleSUR հեռուստաալիքը։
Նշվում է, որ եւս 10 բանտարկյալ վիրավորվել է, 52-ին հաջողվել է փախչել։ Բախումների պատճառ կարող էր լինել տարբեր հանցավոր խմբերի ներկայացուցիչների մրցակցությունը։
Կարծիքներ