Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ արտահերթ նիստին չի ներկայացել. նա վիրահատվելու է

Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ արտահերթ նիստին չի ներկայացել. նա վիրահատվելու է

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրված են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված 3 թեկնածուների ընտրության հարցը և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված 2 թեկնածուների ընտրության հարցը:

ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե ինչու է թեկնածուներին ներկայացնում ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը, այլ ոչ թե ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն: Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց, որ Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու։

«Ջհանգիրյանի առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու և ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարելու»,- նշեց Խաչատուրյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում