Նարեկ Օհանյանը հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ լուրերը. նա չի պահվում մենախցում

Նարեկ Օհանյանը հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ լուրերը. նա չի պահվում մենախցում

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերը:

«Նարեկ Օհանյանը չի պահվում մենախցում: ՔԿ ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարել և կատարում են պատշաճ կերպով»,- ասվում է նրա գրառման մեջ:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին հայտնվել, թե Նարեկ Օհանյանին ՔԿՀ-ում բռնության են ենթարկել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում