Հիանալի է, որ նա Բարսելոնայում է․ Պեդրին՝ Դեմբելեի մասին

Հիանալի է, որ նա Բարսելոնայում է․ Պեդրին՝ Դեմբելեի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Լավ հարաբերությունների մեջ ենք իրար հետ, նա մեծ ֆուտբոլիստ է, շատ զարմացած էի նրա խաղից։ Երբեք չես իմանա Դեմբելեն ցատկ կանի ա՞ջ, թե՞ ձախ, նա վազում է այնտեղ, ուր ինքն է ուզում։ Հիանալի է, որ նա «Բարսելոնայում» է» ,- Պեդրիի խոսքերն է փոխանցում La Vanguarddia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն մոտ է ՊՍԺ-ի հետ նախնական պայմանագիր կնքելուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում