Այս թիմի բոլոր խաղացողները չեմպիոններ են․ Մխիթարյանը խոսել է «Ինտերի» մասին

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է թիմի խաղի մասին իր կարծիքով։
«Այս թիմի բոլոր խաղացողները չեմպիոններ են: Մենք բոլորս օգնում ենք միմյանց, բոլորս ցանկանում ենք հաղթել, և այդ պատճառով կարող եմ վստահորեն ասել, որ այս թիմն առանձնահատուկ է»,- ասել է նա։
«Ինտերը» Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում հաղթել է «Մոնցային» (5:1)՝ «Յուվենտուսի» նկատմամբ առավելությունը հասցնելով հինգ միավորի:
Կարծիքներ