Ճապոնիան արտահանման պատժամիջոցներ է սահմանել ռուսական 49 ընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ

Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել արտահանման պատժամիջոցների սահմանմանը 49 ռուսական ընկերությունների և կազմակերպությունների և Արտաքին հետախուզության ծառայության նկատմամբ։ ՏԱՍՍ-ի հաղոդմամբ՝ այս մասին ասվում է երեքշաբթի Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած նյութում։
Բացի այդ, ցուցակում ընդգրկված են Admiralty Shipyards-ը, Irkut-ը, RCC Progress-ը և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը:
Բացի այդ, Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի իշխանությունների և բանկերի ներկայացուցիչների ակտիվները սառեցնելու ավելի վաղ հայտարարված որոշմանը։ Պատժամիջոցները ներառում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Նշվում է, որ մարտի 8-ից այս կազմակերպություններին բոլոր արտահանման մատակարարումները արգելելու միջոցներ են ձեռնարկվում։ Միաժամանակ մարտի 31-ից ներդրվում են բանկերի (բացառությամբ Կենտրոնական բանկի) ակտիվների սառեցման միջոցառումները։ Բացատրական տեղեկատվություն, թե ինչու է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը բացառվել նշված պայմաններից, չի տրամադրվում:
Նաև Ճապոնիայի իշխանությունները արգելք են մտցնում ընդհանուր նշանակության ապրանքների արտահանման վրա, որոնց մատակարարումը կարող է օգնել ամրապնդել Ռուսաստանի Դաշնության ռազմական ներուժը։
Խոսքը, մասնավորապես, կիսահաղորդիչների խմբաքանակների մատակարարման մասին է։
Yomiuri թերթի տվյալներով ՝ այս տեսակի ճապոնական արտադրանքներից մի քանիսը եզակի են և, հետևաբար, չեն կարող փոխարինվել այլ երկրներից, այդ թվում՝ Չինաստանից գնումներով:
Կարծիքներ