Բանակից խուսափած 27-37 տարեկան անձանց պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրինագիծն ընդունվել է
86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը:
Ըստ դրա՝ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխություններով՝ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալու հայրենիք, գումար վճարելու ու կատարելու ՀՀ-ի առջև ունեցած իրենց պարտքը։


Կարծիքներ