Իրանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավ-արևելքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 8։36-ին։
Ըստ կենտրոնի տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Բամ քաղաքից 125 կմ հարավ-արևելք: Օջախն ընկած է եղել 60 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Կարծիքներ