2023-ի Ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում

 2023-ի Ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիան կընդունի 2023 թվականի Ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությունը դեկտեմբերի 12-ից 22-ը։

Ինչպես փոխանցում է «Արմսպորտը»՝ Նման որոշում է կայացրել Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը։

«Մենք հպարտ ենք այս հնարավորությամբ և ուրախ կլինենք ողջունել աշխարհի ամենահզոր ֆուտբոլային ակումբներին և նրանց երկրպագուներին մեր Թագավորությունում», – ասել է սպորտի նախարար, արքայազն Ալ Ֆեյսալը, ում խոսքերն է մեջբերում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: .

Աշխարհի ակումբային առաջնության գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է։ Անցած շաբաթ «Արքայական ակումբը» Ռաբատում կայացած մրցաշարի եզրափակչում 5-3 հաշվով առավելության հասավ սաուդյան «Ալ-Հիլալի» նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում