Ձերբակալվել է ավագանու ընդդիմադիր անդամի մեքենայի հրկիզման մեջ կասկածվող մեկ անձ

Ձերբակալվել է ավագանու ընդդիմադիր անդամի մեքենայի հրկիզման մեջ կասկածվող մեկ անձ

Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այրել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում