Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին. տոնական օրերի ծառայությունն ավելի զգոն է. Պապիկյան

Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին. տոնական օրերի ծառայությունն ավելի զգոն է. Պապիկյան

«Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է և պատրաստվում ենք Ամանորին:

 

Տոնական օրերին բնականաբար ծառայությունն ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաև եղանակային պայմանները՝ քամին, բուքը, Զինված ուժերն այլ մտահոգություններ ունի այսօր, և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված»:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

 

Նա մանրամասնել է, որ եթե Երևանում և մարզերում, կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն, դիրքերում բարդ եղանակային պայմաններ են:

 

«Մենք մինչև 3,500 մ բարձրության դիրքեր ունենք, որտեղ  ձյունը հալվում է միայն ամռանը և հոկտեմբերից կարող է ձյան շերտ տեսանելի լինել։ Դրա դեմ պայքարում ենք հետևողականությամբ, ամեն ինչ արվում է, որ դիրքեր տանող ճանապարհները մշտապես բաց լինեն»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում