Իձիոտներիցասումը շարժումը պնդում է՝ «միջանցք են տալիս», ձեր երազանքները չեն իրականանում․ Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է խոսակցություններին, թե իշխանությունները «տարածքային զիջում» են անելու։
Նա նկատել է.
«#Իձիոտներիցասումը շարժումը, իր երազանքներն իրականության տեղ ներկայացնելով, պնդում է. «Միջանցք են տալիս»։
Ձեր երազանքները չեն իրականանում, պարոնա՛յք, մի՛ ուրախացեք:
Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը սակարկման ենթակա չեն՝ ի դժբախտություն ձեզ ու ձեր տերերի»:
Կարծիքներ