Փետրվարի 28-ին կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստ՝ նվիրված Ուկրաինայում տիրող իրավիճակին

Փետրվարի 28-ին կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստ՝ նվիրված Ուկրաինայում տիրող իրավիճակին

Սպասվում է, որ երկուշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւի նախագիծը։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հարցում էր ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի օրը գումարելու, հանդիպումը կսկսվի 15:00-ին: Անվտանգության խորհուրդը ընթացակարգային քվեարկություն կանցկացնի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջան կազմակերպելու վերաբերյալ։ Ընթացակարգային քվեարկությամբ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 9 ձայն՝ 15-ից, այս դեպքում վետոն վավեր չէ։

«Սպասվում է, որ արտահերթ նիստը կկայանա երկուշաբթի օրը»,- ասել է աղբյուրը։

Ռուսաստանն ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակեց Ուկրաինայում ռուսական գործողությունը դատապարտող Արևմուտքի բանաձևի նախագիծը։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հանդիպումից հետո ասել է, որ համապատասխան փաստաթուղթը կներկայացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում