Այս տարի արդեն 211 հազար տոննա խաղող է մթերվել, անցած ամբողջ տարի մթերման ծավալը եղել է 164,2 տոննա. Պապոյան

Այս տարի արդեն 211 հազար տոննա խաղող է մթերվել, անցած ամբողջ տարի մթերման ծավալը եղել է 164,2 տոննա. Պապոյան

Խաղողի բոլոր սորտերը մթերված են։ Ըստ տվյալների՝ այս պահի դրությամբ 211 հազար տոննա խաղող է մթերվել․ անցած ամբողջ տարի մթերման ծավալը եղել է 164 հազար 200 տոննա:

Այս մասին Կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մի փոքր «Արենի» սորտի խաղող է մնացել, և վերջին օրերին խաղողի սեղանի սորտեր կան, որոնք շուկայի համար պատշաճ տեսքի և որակի չեն, և ֆերմերները դրանք ևս մթերում են, և մթերողները մեծ պատրաստակամությամբ դա են մթերում: Դրանով է պայմանավորված, որ մթերումը մեր հաշվարկներից ավելի է, այսինքն՝ բերում են նաև վերջին մնացորդները:

Բայց պետք է նշել, որ մթերումը մինչև հիմա պատշաճ գնացել է, հիմնականում ավարտել ենք, մնացել է 2-3 մթերող, առաջիկա օրերին ամբողջությամբ կավարտենք,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ 99 տոկոսը մթերվել է, կարող է լինել մաքսիմում մոտ 1000-2000 տոննա, այն էլ՝ «Արենի» է կամ խաղողի սեղանի սորտ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ խաղողի ոլորտում խորքային փոփոխություններ են տեղի ունենում:

«Չեն կարող այդ փոփոխությունները կասեցնել, կանգնեցնել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը, գյուղատնտեսությունն ադապտացվեն այդ փոփոխություններին»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում