Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվել

 Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվել

Հինգշաբթի գիշերը Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ 126-ը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը ։

Ավելի վաղ ճապոնացի փրկարարները հայտնել էին առնվազն 92 զոհի մասին, որոնց մեծ մասը գրանցվել է հյուսիսարևելյան Ֆուկիշիմա և Միյագի պրեֆեկտուրաներում։ Երկու զոհերն էլ Միյագի պրեֆեկտուրայի երկու քաղաքների տարեց բնակիչներ են, ովքեր ընկել են երկրաշարժի ժամանակ։ Վիրավորներից առնվազն երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Երկրաշարժի պատճառով Միյագի պրեֆեկտուրայի Շիրոյշի քաղաքի ավտոճանապարհին մի քանի տասնյակ մետր երկարությամբ ճաքեր են առաջացել, և սկսվել են վերականգնման աշխատանքները։ Նույն պրեֆեկտուրայի Սենդայ քաղաքում սամուրայների ամրոցի ավերակների տեղում սողանք է իջել՝ փակելով մոտակա ճանապարհի մի մասը։ Միևնույն ժամանակ, Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող օդանավակայանների թռիչքուղիների վնասների մասին տեղեկություններ չկան:

Մինչ օրս առնվազն 35000 տուն հյուսիսարևելյան Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում շարունակում է մնալ առանց էլեկտրականության:

 Ճապոնական ատոմակայանների, այդ թվում՝ «Ֆուկուսիմա-2»-ի տարածքում ռադիացիոն ֆոնի աճ չի գրանցվել։ Երկրաշարժի պատճառով երկրի հյուսիս-արևելքում դադարեցվել է արագընթաց  գնացքների շարժը։ Ուղևորներից տուժածների մասին տեղեկություններ չկան, սակայն այս պահին հայտնի չէ, թե երբ կարող է վերականգնվել այս արագընթաց երկաթուղային գծերի երթևեկությունը։

Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից արևելք, իսկ օջախը՝ 60 կմ խորության վրա։ Ցնցումները ցունամիի վտանգ են առաջացրել երկրի հյուսիսարևելյան ափին։ Ֆուկուսիմայի և Միյագի պրեֆեկտուրաների ափեր մոտ 20 սմ բարձրությամբ ալիք է հասել, մինչ այժմ ցունամիի սպառնալիքի մասին բոլոր նախազգուշացումները հանվել են։ Ճապոնացի սեյսմոլոգները զգուշացնում են առաջիկա շաբաթվա ընթացքում ուժեղ հետցնցումների հնարավորության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում