ՆԱՏՕ-ի առաջնորդները հաջորդ շաբաթ կարող են արտակարգ հանդիպում անցկացնել Բրյուսելում

ՆԱՏՕ-ի առաջնորդները հաջորդ շաբաթ կարող են արտակարգ հանդիպում անցկացնել Բրյուսելում

ՆԱՏՕ-ի ղեկավարները քննարկում են մարտի վերջին արտակարգ հանդիպում անցկացնելու հարցը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է CNBC հեռուստաընկերության լրագրողը՝ հղում անելով աղբյուրներին։

«ՆԱՏՕ-ի առաջնորդները քննարկում են հաջորդ շաբաթվա վերջին Բրյուսելում արտակարգ հանդիպում անցկացնելու հնարավորությունը»,- ասել է նա՝ վկայակոչելով մի շարք ամերիկյան և արտասահմանյան աղբյուրներ։ Նրանց խոսքով՝ հանդիպմանը կարող են գալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաեւ ԱՄՆ վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ CNBC-ի լրագրողն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպման անցկացման վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում