Չինաստանն ունակ է կայուն զարգանալ Ուկրաինայի ճգնաժամի պայմաններում. Ֆու Լինգհոյ

Չինաստանն ունակ է կայուն զարգանալ Ուկրաինայի ճգնաժամի պայմաններում. Ֆու Լինգհոյ

Չինաստանի տնտեսությունը կարողանում է կայուն զարգանալ՝ չնայած Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Չինաստանի պետական ​​վիճակագրական բյուրոյի պաշտոնական ներկայացուցիչ Ֆու Լինգհոյը։

«Ինչ վերաբերում է այնպիսի աշխարհաքաղաքական գործոնին, ինչպիսին ռուս-ուկրաինական հակամարտությունն է, ապա ես կցանկանայի նշել, որ դրա անմիջական ազդեցությունը Չինաստանի վրա սահմանափակ կլինի»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով արևմտյան լրագրողի հարցին:

Նման հակամարտությունները հղի են «սպառողական ապրանքների գների շոշափելի աճով», խոստովանել է Ֆու Լինգհույը։ Նա խոստովանել է, որ դա կարող է առաջացնել Չինաստանում գնաճային գործընթացների աճ։

Խոսելով համաշխարհային շուկայի դժվարին պայմաններում Չինաստանի էներգետիկ անվտանգության մասին՝ Ֆու Լինգհույը նշել է, որ Պեկինը մշտապես մեծացնում է ներքին էներգիայի արտադրությունը։ «Մենք անշեղորեն կզարգանանք, կամրապնդենք տնտեսական զարգացումն ապահովելու միջոցառումները»,- ընդգծեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում