Արսեն Զախարյանը ճանաչվել է ՌՊԼ անցած մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող

Արսեն Զախարյանը ճանաչվել է ՌՊԼ անցած մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին ճանաչել է Ռուսաստանի 2021/2022 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։

19-ամյա կիսապաշտպանը նաև տեղ է գտել Ռուսաստանի 2021/2022 մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում։

Այս մասին հաղորդում է ՌՖՄ պաշտոնական կայքը։

Արսեն Զախարյանը Մոսկվայի «Դինամոյի» սան է։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

2021/2022 մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 34 խաղի, դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Trnasfermarkt ինտերնետ-պորտալի տվյալների համաձայն՝ Զախարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն եվրո։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում