Երևանում տեղադրվել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի կիսանդրին
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ավագանու որոշմամբ Ուրուգվայի հրապարակում տեղադրվել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի կիսանդրին:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ու Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:


Կարծիքներ