Լուրեր եմ ստանում, որ Տաշիր Գրուպի աշխատակիցներին պարտադրում են գնալ հանրահավաքի. Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյանը գրել է.
Հիշո՞ւմ եք սերժառոբական ռեժիմի տարիները, երբ մարդկանց ստիպում էին մասնակցել հանրահավաքներին, ու մարդիկ գնում կանգնում էին, ներկա ստանում, որպեսզի չկորցնեն աշխատանքը։
Նույն ճնշման մեխանիզմը հիմա կրկին օգտագործվում է։ Լուրեր եմ ստանում, որ Տաշիր Գրուպի աշխատակիցներին պարտադրում են գնալ հանրահավաքի։
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, հիշեք՝ նրանք վաղուց իշխանություն չեն։ Նրանք պարզապես գործատու են, և ոչ մի իրավունք չունեն ձեզ ստիպելու մասնակցել որևէ հանրահավաքի, բողոքի ակցիայի՝ ձեր կամքին հակառակ։
Պետությունը ձեր կողքին է, ձեր մեջքին է։
Նման փորձերի դեպքում անմիջապես դիմեք իրավասու մարմիններին:
Կարծիքներ