Ավստրալիան պատժամիջոցների ցուցակ է մշակում Բելառուսի կառավարության անդամների դեմ

Ավստրալիան պատժամիջոցների ցուցակ է մշակում Բելառուսի կառավարության անդամների դեմ

Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակ են մշակում Բելառուսի կառավարության մի շարք աշխատակիցների նկատմամբ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտարարել է երկրի արտգործնախարար Մարիս Փեյնը։

Ինչպես նշել է Փեյնը, հակառուսական պատժամիջոցների երկրորդ փաթեթի ներդրումից հետո Ավստրալիայի իշխանությունները նույնպես սկսել են «պատժամիջոցներ մշակել Բելառուսի կառավարության առանցքային դեմքերի դեմ, ովքեր նպաստել են Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժմանը»։ «Ռազմական ներխուժումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Սա ՄԱԿ-ի կանոնադրության խախտում է և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամենակոպիտ խախտումը, որը տեսել է Եվրոպան վերջին տասնամյակների ընթացքում», - ասաց նա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում