Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում:

Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում:

«Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված ու միշտ պատրաստ եմ ներկայացել: Մեր նորանշանակ մարզչից հետո հասկացա, որ գնալու ժամանակն է: Քանի որ իրոք փորձել եմ այդ մարդու հետ աշխատել ու չի ստացվել: Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք»,- ասել է Հարոյանը:

Վարազդատ Հարոյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում իր նորամուտը նշել է 2011 թվականին: Ընտրանու կազմում ընդհանուր առմամբ նա անցկացրել է 92 հանդիպում ու խփել է 4 գոլ: Նա երկար տարիներ Հայաստանի ազգային թիմի ավագն է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում