Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հանդիպումից։

«Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում (IPIS)»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային հարցեր։

Բացի այս, նախատեսվում է, որ Արմեն Գրիգորյանը քննարկումներ կունենա Իսլամական Հանրապետության մի շարք այլ պաշտոնյաների հետ։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել մայիսի 16-ին։ ԱԽ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ նա Իրան է մեկնում «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին մասնակցելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում