Երկու ֆուտբոլիստ հեռացել է «Արարատ-2»-ից

«Արարատ-2»-ի ֆուտբոլիստներ Աշոտ Քոչարյանն ու Դավիթ Շաքարյանն ավարտում են իրենց ելույթներն ակումբի կազմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստների և ակումբի միջև պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել խաղացողներին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա ֆուտբոլային ուղում:
Կարծիքներ