Բայդենն ու Թրյուդոն հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Կիևին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հինգշաբթի օրը հանդիպել են Լոս Անջելեսում (Կալիֆորնիա)՝ քննարկելու հակառուսական պատժամիջոցները և Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ առաջնորդները վերանայել են համագործակցությունը տնտեսական զարգացման ոլորտում, ինչպես նաև համավարակի դեմ պայքարի, միգրացիայի և պարենային անվտանգության հետ կապված փոխգործակցությունները։
Կարծիքներ