Որոշ թաղամասերում ջուր չի լինի

Որոշ թաղամասերում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ գյուղերի, ինչպես նաև Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում