Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց թիմակիցներին

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց թիմակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ՝ հայտարարելով, որ ժողովուրդն իր քվեով պաշտպանել է պետությունն ու խաղաղության օրակարգը։

«ՀՀ ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը և Հայաստանի Հանրապետությանը»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարել է, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է»՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները, իր գնահատմամբ, արտահայտում են քաղաքացիների կամքը՝ վերջ դնելու «քրեաօլիգարխիկ համակարգին»։

Փաշինյանը շնորհավորել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ արձանագրած արդյունքի համար՝ նշելով, որ քաղաքական ուժը կպահպանի խորհրդարանական մեծամասնությունը և կձևավորի նոր կառավարություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում