Հայաստանը Գերմանիայից կստանա 152 մլն եվրոյի աջակցություն. Պապոյան
 
            Գերմանիայի կառավարությունը 152 միլիոն եվրոյի աջակցություն կհատկացնի Հայաստանին։ Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ահա այն հիմնական արդյունքը, որին հասանք Բեռլինում Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում, որը հայկական կողմից ղեկավարում եմ ես: Այդ 152 մլն եվրոյից 18 մլն եվրոն անհատույց գրանտային միջոցներ են, իսկ 134 մլն-ը՝ շատ ցածր՝ 0-ից մի փոքր բարձր տոկոսադրույքով վարկային միջոցներ: Այդ ամբողջ գումարը ուղղելու ենք Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը, վերականգնվող էներգետիկայի և ջրային համակարգերի զարգացմանն ու Հայաստանի տնտեսության բազմաթիվ կարևոր խնդիրների լուծմանը»,- նշել է Պապոյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ հոկտեմբերի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում կայացել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ