Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան

Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան

Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

Հարցին՝ որտեղից է այն գալիս, նախարարը պատասխանել է՝ կհասնի, ես տոննաներով կհրապարակեմ, այս պահին դրանից ավել բան չեմ կարող ասել:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան: Իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում