ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության խորհրդի անդամների նկատմամբ

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցների ցանկում ներառել են իրանական անօդաչու թռչող սարքեր արտադրող Paravar Pars ընկերության տնօրենների խորհրդի անդամներին։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ֊ը՝ ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Նշվում է, որ իրանական ընկերության ղեկավարներից մեկն արդեն գտնվում էր ԱՄՆ պատժամիջոցների տակ, այժմ նրա նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ են մտցվել։
Ամերիկյան պատժամիջոցների տակ են հայտնվել նաև իրանական երկու նավ։
Կարծիքներ