Հարավային Կորեան ապրիլին կարող է ևս 1,6 մլն դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային

Հարավային Կորեան ապրիլին կարող է ևս 1,6 մլն դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային

Կորեայի Հանրապետության իշխանությունները ծրագրում են ապրիլին Ուկրաինա ուղարկել 1,6 միլիոն դոլար արժողությամբ ոչ մահաբեր ռազմական իրեր, ինչպիսիք են սաղավարտներն ու զրահաբաճկոնները, ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

 Սեուլը մտադիր է զրահաբաճկոններ, սաղավարտներ և բժշկական ապրանքներ ուղարկել։ Հաջորդ շաբաթվանից նախատեսվում է առաքումներ իրականացնել դեպի Եվրոպա քաղաքացիական չվերթերով։ Ներկայումս կողմերը քննարկում են մանրամասները, ասել է աղբյուրը։ Մարտին Հարավային Կորեան Ուկրաինային է փոխանցել 1 միլիարդ վոնի (820 հազար դոլար) արժողությամբ նմանատիպ բեռ։

Կիևը բազմիցս դիմել է Սեուլին՝ մահաբեր զենք մատակարարելու խնդրանքով, սակայն նրանք նշել են, որ դա դժվար է։ Այսպիսով, ապրիլի 8-ին Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սո Վուկը հրաժարվել է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։ Ապրիլի 11-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների առջեւ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում