«Նոա» ակադեմիան՝ երեք տարվա ընթացքում․ անհավանական փոփոխություններ՝ հանուն հայկական ֆուտբոլի ապագայի
2023 թվականի սեպտեմբերից «Նոա» ՖԱ-ն նոր էջ բացեց հայկական ֆուտբոլում՝ փոխելով պատկերացումները Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունների մասին։ Ընդամենը երեք տարվա ընթացքում ակումբի ենթակառուցվածքները զգալի փոփոխությունների են ենթարկվել՝ հիմք դնելով նոր սերնդի ֆուտբոլիստների զարգացման համար։
Դեռ երեք տարի առաջ այն տարածքում, որտեղ այսօր գործում է «Նոա Պարկի» նոր մասնաշենքը, լողավազան էր, իսկ այն հատվածի անմիջական հարևանությամբ, որտեղ այսօր մարզվում են երեխաները, մարդիկ իրենց հանգիստն էին անցկացնում։ Այսօր պատկերն ամբողջությամբ փոխվել է։ Տարածքում իրականացված աշխատանքների արդյունքն ակնհայտ է՝ ձևավորվել են նոր հնարավորություններ և պայմաններ, որոնք միտված են հայկական ֆուտբոլի զարգացմանն ու ապագա սերունդների կրթությանը։ «Նոա» ակադեմիայի հիմքում հստակ նպատակ է՝ ներդրում կատարել պատանի ֆուտբոլիստների զարգացման գործում, նպաստել նրանց մարզական հմտությունների կատարելագործմանը և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կձևավորվեն հայկական ֆուտբոլի ապագա ֆուտբոլիստները։
«Այսօր, հետադարձ հայացք գցելով անցած ճանապարհին, հպարտությամբ ենք խոսում կատարված հսկայական աշխատանքի մասին։ Ներդրված յուրաքանչյուր ջանք ու ռեսուրս արդարացված էր։ «Նոա Պարկը» ստեղծվում է գալիք սերունդների համար՝ ծառայելու հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։


Կարծիքներ