Դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է Google-ի կենտրոնակայան. քննարկվել են համագործակցության ուղղությունները ԱԲ ոլորտում

Դեսպան Նարեկ Մկրտչյանը այցելել է Google-ի կենտրոնակայան. քննարկվել են համագործակցության ուղղությունները ԱԲ ոլորտում

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում այցելել է Google-ի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի (Head of AI GTM) հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դեսպանատունը:

Հանդիպմանը ներկա են եղել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Google-ի միջազգային համագործակցության թիմի ներկայացուցիչ Ռավեն Բելամին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչ Գոհար Գալյանը։

 

Կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ Google-ի փորձառությունը կարող է առավել նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում