Բայդենն ասել է, որ իրեն չի անհանգստացնում Հյուսիսային Կորեայի հնարավոր միջուկային փորձարկումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իրեն չեն անհանգստացնում այն գործողությունները, որոնք ԿԺԴՀ-ն կարող է ձեռնարկել իր ասիական շրջագայության ընթացքում, ներառյալ հնարավոր միջուկային փորձարկումը, քանի որ ամերիկյան կողմը մտածում է Փհենյանի ձեռնարկած ցանկացած քայլի պատասխանի մասին:
«Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ անի Հյուսիսային Կորեան: Մենք մտածել ենք մեր պատասխանի մասին, ինչ նրանք անում են: Ուստի ես մտահոգված չեմ, եթե դա ի նկատի ունեք»,- ասաց նա՝ պատասխանելով իր ուղեկցորդներից մեկի հարցին: Ամերիկացի առաջնորդի ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի բացառում ԿԺԴՀ-ի կողմից սադրանքը, միջուկային կամ հրթիռային փորձարկումները Բայդենի ասիական այցի ժամանակ։
Կարծիքներ